Հեռավար ուսուցում՝ Հարվարդից, Սթենֆորդից և աշխարհի մոտ 400 այլ համալսարանից

Հեռավար ուսուցում՝ Հարվարդից, Սթենֆորդից և աշխարհի մոտ 400 այլ համալսարանից

PanARMENIAN.Net - Հարվարդը, Սթենֆորդը, Յելը և աշխարհի մոտ 400 համալսարան կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես անցել են հեռավար ուսուցման:

ԱՄՆ Դե Պոլ համալսարանի Զարգացման և տեխնոլոգիական նորարարությունների ֆակուլտետի ղեկավար Դենիել Սթենֆորդը հավաքել է համալսարանների առաջարկված էլեկտրոնային աղյուսակ՝ օնլայն ուսուցման կազմակերպման համար:

Մի մասը հասանելի է ոչ միայն ուսանողներին, այլև բաց է բոլոր ցանկացողների համար:

Ցանկում ներառված են 374 ուս.հաստատության նյութեր ամենատարբեր ոլորտներից:

Համալսարանների ցանկը կարելի է նաև համալրել:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մի շարք երկրներում հատուկ միջոցառումներ են իրականացվում: ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիայի մասին: Համավարակի տարածումը կանխելու համար խորհուրդ է տրվում հնարավորինս պակասեցնել շփումները, չգտնվել հանրային վայրերում և պահպանել սոցիալական հեռավորույթունը:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---