Բաստայի երևանյան համերգը հետաձգվել է

Բաստայի երևանյան համերգը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի հայտնի ռեփեր Բաստայի համերգը Երևանում, որը կայանալու էր մայիսի 3-ին, հետաձգվել է։ Այդ մասին հայտնել է ինքը երաժիշտը՝ Instagram-ի իր էջում։ Համերգը կայանալու էր Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Բաստնա տեղեկացրել է, որ այն կտեղափոխվի հոկտեմբերի 18-ի։

Համերգի կազմակերպիչների էջում հետաձգման մասին որևէ տեղեկություն դեռ չկա։

Ռեփերը պետք է առաջին անգամ համերգ տա Հայաստանում:

Բաստան (Վասիլի Վակուլենկո) ռուսաստանցի երաժիշտ է՝ հայտնի ռեփի և այլ ժանրերի կատարումներով, նաև կոմպոզիտոր է, հեռուստառադիոհաղորդավար, դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր: 2007-ից ի վեր նա Gazgolder լեյբլի համահեղինակն է, հայտնի է Բաստա, Նոգանո, N1NT3ND0 (Նինտենդո) ստեղծագործական կեղծանուններով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---