Հայաստանն օլիմպիական 4-րդ ուղեգիրն է նվաճել

Հայաստանն օլիմպիական 4-րդ ուղեգիրն է նվաճել

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել Լոնդոնում միջազգային վարկանիշային մրցաշարում։

Նա 52 կգ քաշային կարգում հաղթել է Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանին։

Մարզիկն օլիմպիական ուղեգիր նվաճած հայաստանցի 4-րդ մասնակիցն է, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը։

Հաղթանակ է տարել նաև Արման Դարչինյանը (75 կգ)։

Մարտի 16-ը մրցաշարի վերջին օրն էր։ Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ մրցումները դադարեցվել են կորոնավիրուս համաճարակի պատճառով։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---