ՀՀ-ն արգելում է 16 երկրի քաղաքացիների մուտքը

ՀՀ-ն արգելում է 16 երկրի քաղաքացիների մուտքը

PanARMENIAN.Net - Հայաստանը մարտի 17-ից արգելում է 16 երկրի քաղաքացիների մուտքը, հայտնել է պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա նշել է, որ որոշումը կայացվել է՝ ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակից:

Իսկ այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կառանտինային ռեժիմի:

Երկրների ցանկն է.

1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

2. Իրանի Իսլամական Հանրապետություն

3. Հարավային Կորեա

4. Ճապոնիա

5. Իտալիա

6. Իսպանիա

7. Ֆրանսիա

8. Գերմանիա

9. Շվեյցարիա

10. Դանիա

11. Ավստրիա

12. Բելգիա

13. Նորվեգիա

14. Շվեդիա

15. Նիդերլանդներ

16. Միացյալ Թագավորություն

Չի սահմանափակվելու այդ երկրներից բեռափոխադրումներ իրականցնող տրանսպորտային միջոցի վարորդի ու փոխարինող մեկ վարորդի մուտքը Հայաստան։

Մարտի 17-ի կեսօրի դրությամբ երկրում հանրագումարով կորոնավիրուսի հաստատված 64 դեպք կա, որոնցից 1-ն առողջացել է:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---