The Beautified Project-ը չեղարկել է Երևանում համերգը

The Beautified Project-ը չեղարկել է Երևանում համերգը

PanARMENIAN.Net - The Beautified Project խումբը չեղարկել է ապրիլի 6-ին Երևանում նախատեսված համերգը, քանի որ կորոնավիրուսի հետագա զարգացումը կանխելու նպատակով ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն: Այդ մասին ասվում է խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանի ֆեյսբուքյան էջում:

«Հարգելով կառավարության որոշումը, ցավոք, ստիպված ենք չեղարկել ապրիլի 6-ին նախատեսված համերգը: Տոմսերի հետվերադարձի գործընթացը կազմակերպելու համար մոտակա օրերին կտրամադրենք տեղեկություն և հեռախոսահամար»,- ասվում է գրառման մեջ։

Հայտնի ռուսաստանցի ռեփեր Բաստայի համերգը Երևանում, որը կայանալու էր մայիսի 3-ին, ևս հետաձգվել է:

Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 64 դեպք, որոնցից 1-ն առողջացել է։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 17-ին Հայաստանն արգելել է 16 երկրի քաղաքացիների մուտքը երկիրը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---