18 մարտի 2020 - 10:08 AMT
Թորոսյան․ «Նորք» ինֆեկցիոնում մոդուլային ընդունարան է կառուցվում

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում նոր մոդուլային ընդունարան է կառուցվում՝ շինարարությունը լայն թափով ընթանում է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«3-4 օրում կունենանք 40 նոր պալատ»,-ասվում է գրառման մեջ։

Հայաստանում մարտի 17-ի ժամը 21:30-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 78 դեպք կա, որոնցից մեկն առողջացել է: Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրում արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Տե'ս ԱՀԿ խորհուրդները կորոնավիրուսից խուսափելու համար