Նախարար․ Հանրայինը դասեր կհեռարձակի, Ucom-ը 24-ժամյա կրթ.ալիք է գործարկում

Նախարար․ Հանրայինը դասեր կհեռարձակի, Ucom-ը 24-ժամյա կրթ.ալիք է գործարկում

PanARMENIAN.Net - Հանրակրթական ուս.հաստատությունների գործունեությունն ապահովելու և հեռավար ուսուցում իրականացնելու համար կգործարկվի YouTube-յան առանձին ալիք, Հանրային հեռուստատեսության եթերով ևս դասեր և դասախոսություններ կհեռարձակվեն։ Այդ մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

YouTube-յան ալիքում հավաքվելու են բոլոր ուսումնական նյութերը, և այդ ալիք այցելությունների թրաֆիկը Ucom-ի հաճախորդների համար կլինի անվճար՝ թրաֆիկ չի տանի։

Հանրայինի հետ միասին հնարավորություն կստեղծվի դասերի և դասախոսությունների համար։ Ժամը 08։30-ից մինչև 09։30-ը կհեռարձակվեն դասեր, հետո կվերսկսվեն 11:30-12:40-ը։

Ucom-ն իր հերթին առանձին ալիք կտրամադրի, որով 24 ժամ կհեռարձակվեն նման դասընթացներ, ձայնագրություններն արդեն ընթանում են։

Նախարարը շեշտել է, որ որոշ ուս.հաստատություններ արդեն սկսել են կիրառել առցանց կրթական հարթակները։ Նա հավելել է, որ սա կլինի համազգային պիլոտային ծրագիր։ Նախարարը կոչ է արել, որ ծնողները, աշակերտներն ու ուսուցիչները ջանքեր գործադրեն այդ նոր գործիքները կիրառելու համար, ինչը թույլ կտա նոր մակարդակի բարձրացնել ուսումնական գործընթացը։

Նա նշել է նաև, որ հեռավար համակարգի ներդրումը նախատեսվում էր 2021-ի դեկտեմբերին, բայց արտակարգ դրությունը կօգտագործվի պիլոտային ծրագիրը փորձարկելու և ավելի շուտ այն կյանքի կոչելու համար։ Արդեն իրավական հիմքերն են ստեղծվում;

Բուհական համակարգի առումով լուծումներ ևս կան՝ բուհերը հաստատել են, որ տարբեր միջոցներով սկսել են արդեն իրականացնել հեռավար ուսուցումը։ Մոնիտորինգ կիրականացվի առաջիկա 1-2 օրում։

Հարությունյանը հավելել է, որ նախարարությունը կօգնի այն հաստատություններին, որոնք չունեն համապատասխան հնարավորություններ՝ հեռավար ուսուցման համար անհրաժեշտ գործիքներ տրամադրելով։

«Առաջիկա 1-2 շաբաթում կփորձենք հասկանալ հեռավար ուսուցման ծավալը, սկսած պարզունակ գործիքներից՝ էլփոստով առաջադարանքներ տալու ու ստանալու, և մինչև ուղիղ տեսակապ ու խմբային տեսակապով դասեր, սոցհարթակներում, մեսենջերների հարթակում 2 շաբաթվա ընթացքում կհասկանանք արդյունավետությունը։ Կհասկանանք նաև, արդյոք արտակարգ դրության ավարտից հետո ստիպված չենք լինելու լրացուցիչ պարապմունքներ առաջրկելու»,-ասել է Հարությունյանը։

Մարտի 16-ից ապրիլի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է հայտարարված։ Մարտի 18-ի կեսօրի դրությամբ, ՀՀ-ում կորոնավիրուսի 84 հաստատված դեպք կա, 1 հիվանդ ապաքինվել է։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով

Կարդացեք նաև՝ԱՀԿ խորհուրդները կորոնավիրուսից խուսափելու համար

 Ուշագրավ
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ
Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ։