Ֆուտբոլի ԵԱ-2021-ի հանդիպումները կանցկացվեն նույն քաղաքներում

Ֆուտբոլի ԵԱ-2021-ի հանդիպումները կանցկացվեն նույն քաղաքներում

PanARMENIAN.Net - Ֆուտբոի Եվրոպայի առաջնությունը, որը կորոնավիրուսի պատճառով տեղափոխվել է 2021թ․, կանցկացվի այն նույն 12 քաղաքում, որոնք պետք է ընդունեին ԵԱ-2020-ի մասնակիցներին։

«Մենք մտադիր ենք միջոցառումներն անցկացնել նույն քաղաքներում, նույն մարզադաշտերում, որոնք նախատեսված էին»,- ասել է ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, տեղեկացնում է Deutsche Welle-ն՝ AP-ին հղումով։

Ըստ նրա՝ եթե ինչ-որ դժվարություններ առաջանան, կարելի է սահմանափակվել 11, 9 կամ ավելի քիչ քանակի մարզադաշտերով։ Բայց, ըստ պլանի՝ ամեն ինչ մնում է ինչպես կա։

Ֆուտբոլային հանդիպումներն անցնելու են Մյունխենում, Հռոմում, Ամստերդամում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Սանկտ Պետերբուրգում, Բուխարեստում, Բուդապեշտում, Բաքվում, Գլազգոյում, Դուբլինում և Լոնդոնում։ Երկու կիսաեզրափակիչն ու եզրափակիչը կայանալու են Լոնդոնում։

Աշխարհում կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 17-ին ՈւԵՖԱ գործկոմը որոշում է կայացրել ֆուտբոլի ԵԱ-2020-ը մեկ տարով հետաձգելու մասին՝ առաջնությունը տեղի կունենա 2021-ին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---