43 մլն դրամից ավելի փոխանցում 1 օրում՝ ՝ կորոնավիրուսի կանխարգելման հաշվեհամարին

43 մլն դրամից ավելի փոխանցում 1 օրում՝ ՝ կորոնավիրուսի կանխարգելման հաշվեհամարին

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար բացված գանձապետական հաշվեհամարին մեկ օրում 43 մլն 121 հազար դրամ է փոխանցվել, հայտնում էՀայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

«Մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 18-ին ժամը 14:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 43 մլն 121 հազար դրամ, ընդհանուր քանակը՝ 218 վճարում»,- ասվում է գրառման մեջ:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մարտի 18-ի առավոտվա դրությամբ վարակի 84 դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը
«Ինժիներական ասոցիացիա» ՀԿ-ին տրամադրել 90 մլն դրամ՝ թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության համար