Իտալիան մոտ 10,100 ուսանողի կգործուղի բուժանձնակազմին օգնելու18 մարտի 2020 - 21:28 AMT PanARMENIAN.Net - Ըստ Քաղաքացիական գործակալության տվյալների` Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մարտի 18-ի տվյալներով հասել է 2503-ի, իսկ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի քանակը հասել է 31,506-ի։ Դա ամենամեծ ցուցանիշն է Չինաստանի սահմաններից դուրս, տեղեկացնում է Համաշխարհային տնտեսական համաժողովը։ Իտալիան մոտ 10,100 ուսանողի կգործուղի բուժանձնակազմին օգնելու նպատակով։ Հատկապես բարդ է վիճակը Լոմբարդիայում։ «Լոմբարդիայում հիվանդանոցները ծանր կացության մեջ են հայտնվել։ Զբաղված են բոլոր մահճակալներն ու շնչառական սարքերը»,- ասել է Լոմբարդիայի իշխող Լիգայի կուսակցության ղեկավար Մատեո Սալվինին՝ այդ կուսակցությունն է կառավարում Լոմբարդիան։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 18-ի երեկոյի դրությամբ երկրում կորոնավիրուսի 102 դեպք կա: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |