ՀՀ-ն կորոնավիրուսի ախտորոշման նոր mobile-հավելված ունի

ՀՀ-ն կորոնավիրուսի ախտորոշման նոր mobile-հավելված ունի

PanARMENIAN.Net - ՀՀ-ն կորոնավիրուսի կանխարգելիչ նոր գործիք ունի, որը թույլ կտա քաղաքացուն` հարցերի պատասխանելով, իր տեղը և հեռախոսահամարը նշելով, ինֆորմացիա տրամադրել առողջական վիճակի մասին:

Կառավարույթան նիստին այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ mobile-հավելվածը (այլ մանրամասներ դեռ հայտնի չեն,- խմբ.)տրամադրել են իրանցի գործընկերները:

«ԱՀԿ հարցաշարի հիման վրա մարդը կկարողանա հասկանալ՝ ունի խնդիր, թե՝ ոչ: Եթե նա ունի խնդիր, հավելվածն ասելու է՝ ինչ է պետք անել, ում հետ կապվել»,- հայտնել է Ավինյանը:

Նա նշել է, որ պարետատան որոշմամբ պետական բոլոր հնարավոր կառույցներում դիմումներն արդեն ընդունվում են թվային տարբերակով և օգտագործվում թվային գործիքներ: Ավինյանը կոչ է արել արտակարգ իրավիճակի և շփումների սահմանափակման պայմաններում օգտվել հենց թվային գործիքներից:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: ՀՀ-ում մարտի 19-ի առավոտվա դրությամբ կա կորոնավիրուսի 115 դեպք: Նրանցից մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---