«Ռոստելեկոմը» կրթական ալիք է գործարկում. Hybrid Edu-ն կաջակցի հեռավար կրթությանը

«Ռոստելեկոմը» կրթական ալիք է գործարկում. Hybrid Edu-ն կաջակցի հեռավար կրթությանը

PanARMENIAN.Net - Մարտի 19-ից «Ռոստելեկոմը»՝գործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, ներկայացնում է նոր կրթական հեռուստաալիք՝ Hybrid Edu (ch 121), որը կհեռարձակվի ընկերության ՍՄԱՐԹ hեռուստատեսության միջոցով։

Ծրագիրն իրականացվում է «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ։

Hybrid Edu հեռուստաալիքի ծրագիրը ներառում է հանրակրթական դպրոցների մի շարք առարկաների վերաբերյալ տեսանյութեր, որոնք հնարավոր է դիտել 7 օր catch-up-ի հնարավորությամբ։

Նրանց համար, ովքեր չեն դիտել եթերը կամ ցանկանում են ամրապնդել ուսումնական նյութերը, հեռուստաալիքի եթերում հեռարձակվող բոլոր տեսանյութերը հասանելի կլինեն նաև ՍՄԱՐԹ հեռուստատեսության Ֆիլմադարանի Սերիալներ բաժնի ուսուցողական հարթակում՝ ԿԳՄՍ առանձին ենթաբաժիններով:

«Ուրախ ենք աջակցելու մեր երկրում հեռավար կրթության իրականացման այս կարևոր գործընթացին, որին միացել են ոլորտի լավագույն մասնագետներն ու ուսուցիչները։ Ստեղծված իրավիճակում շատ կարևոր է համախմբել ուժերը և ապահովել հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործընթացների շարունակականությունը։ Կոչ ենք անում բոլորին օգտագործելու հեռավար կրթության յուրաքանչյուր գործիք՝ տեսակապեր, սոցիալական մեդիաների հարթակներ, էլեկտրոնային փոստեր և այլն՝ գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու և դասապրոցեսների անընդհատությունն ապահովելու համար։ Ռստելեկոմն իր տեխնոլոգիական պատրաստվածությամբ ամբողջովին պատրաստ է սպասարկել ցանկացած տեսակի էլեկտրոնային ծառայություն, որը կիրառվում է կրթության և այլ ոլորտներում»,-նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Յուրաքանչյուր օրվա դասացուցակ նախապես հրապարակվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Տեսանյութերը պարբերաբար համալրվում են և տեղադրվում յութուբյան հատուկ ալիքում armeduchannel։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է նաև հեռավար ուուցման ռեսուրսների հարթակ՝ heravar.armedu.am, որտեղ հավաքված են հեռավար կրթության գործիքների հղումներ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---