ԱԺ արտահերթում քննարկվում է արտակարգ դրության պայմաններում իրավական պատասխանատվություն սահմանելու հարցը (Ուղիղ)

ԱԺ արտահերթում քննարկվում է արտակարգ դրության պայմաններում իրավական պատասխանատվություն սահմանելու հարցը (Ուղիղ)

PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ ԱԺ արտահերթ է հրավիրվել՝ քննարկելու ՔՕ-ում լրացում կատարելու նախագծերի փաթեթը:

Հարցը ներկայացնելով՝ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ ՀՀ-ում սահմանված է արտակարգ դրություն, որի շրջանակում անձանց իրավունքները սահմանափակվում են, բայց ՀՀ օրենքով իրավական պատասխանատվություն սահմանված չէ:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց մարտի 20-ին հարցի առաջին ընթերցումն անցկացնել, իսկ երկրորդ ընթերցումը կազմակերպել երկուշաբթի օրը՝ մարտի 23-ին:

Ներկայացնելով օրինագիծը՝ փոխնախարարը նշեց.

«Վարչական իրավախախտումների օրենսգրքում առաջարկվում է 182-ի 3-րդ հոդվածում լրացնել 10-րդ մաս, հետևյալ բովանդակությամբ՝ «արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որի դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ից մինչև 500-ապատիկի չափով»: Բացի այդ, առաջարկվում է լրացնել 11-րդ մաս, հետևյալ բովանդակությամբ. «Ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի 50-300-պատիկի չափով»:

Ըստ փոխնախարարի՝ Քրեական օրենսգիրքը լրացվում է 277.1 հոդվածով, ըստ որի՝ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում. պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետ կամ ազատազրկմամբ առավելագույնը մինչև 5 տարի ժամկետով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---