Թորոսյան․ 11 հոգի թոքաբորբ ունի, կյանքին վտանգ չի սպառնում21 մարտի 2020 - 00:57 AMT PanARMENIAN.Net - «Նորք» ինֆեկցիոնում կորոնավիրուսով հիվանդ 11 պացիենտի մոտ թոքաբորբ է հայտնաբերվել, նրանցից երեքն ինտենսիվ թերապիա է ստանում, սակայն ոչ մեկի կյանքին վտանգ չկա։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ Նրա խոսքով` դեպքերի աճ կա, ինչի արդյունքում հիվանդները ստանում են բուժում նաև ինֆեկցիոնից դուրս․ ընդհանուր առմամբ, բուժումը ծավալվում է 5 հիվանդանոցում, նաև 2 մարզայինում հատուկենտ պացիենտներ կան։ Նորքի ինֆեկցիոնից դուրս, ըստ նախարարի, բուժվում են միայն ասիմպտոմ պացիենտները։ ՀՀ-ում մարտի 20-ի առավոտյան տվյալներով կորոնավիրուսի 136 դեպք կար, մեկ հիվանդ առողջացել է ։ Հիվանդների թվի մասին տվյալները կհրապարակվեն մարտի 21-ի առավոտյան։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |