Վրաստանում 1 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել21 մարտի 2020 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում 1 ամիս արտակարգ դրություն կգործի։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան Կորոնավիրուսի տարածմանն արձագանքման համակարգող խորհրդի նիստից հետո, գրում է «Գրուզիա օնլայնը»։ Ըստ Գախարիայի՝ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են պահպանել արտակարգ դրության ռեժիմը։ Դրա խախտման համար վարչական պատասխանատվություն է սահմանվել՝ ֆիզիկական անձնաց դեպքում 3000 լարի (մոտ 1000 դոլար), իրավաբականակնների դեպքում՝ 15,000 լարի (մոտ 4700 դոլար)։ «Նույն խախտումը երկրորդ անգամ կրկնելու դեպքում արդեն անձը քրեական պատասխանատվության կենթարկվի՝ մինչև 3 տարվա ազատազրկման»,- ասել է նա։ Արգելվում են նաև 10-ից ավելի մարդկանց մասնակցությամբ հավաքները։ Կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասել է 47-ի: Մինչ այս պահը Վրաստանի կառավարությունը մի շարք սահմանափակումներ է մտցրել կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, այդ թվում` մարտի 18-ից երկու շաբաթով արգելվել է բոլոր օտարերկրացիների մուտքը Վրաստան, բոլոր սահմանները փակ են: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |