33-ամյակը՝ կարանտինում. ՀՀ-ում շնորհավորում են մեկուսացված քաղաքացուն

33-ամյակը՝ կարանտինում. ՀՀ-ում շնորհավորում են մեկուսացված քաղաքացուն

PanARMENIAN.Net - Հայաստանում կարանտինում գտնվող մի կնոջ 33-ամյակը բուժանձնակազմը շնորհավորում է երգով և տորթով:

«Մեկուսարաններից մեկում, որտեղ ես եմ ղեկավարում, թիմով այ այսպես ենք շնորհավորում մեր ժամանակավորապես մեկուսացված հայրենակցի ծննդյան օրը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության կազմակերպիչ, «Հոգեկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը:

Նա նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ բուժանձնակազմը հատուկ հանդերձանքով է:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 21-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 160 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---