Կորոնավիրուսի դեպքերն աշխարհում 300,000-ից ավելի են. Մահացել է մոտ 13,000 մարդ

Կորոնավիրուսի դեպքերն աշխարհում 300,000-ից ավելի են. Մահացել է մոտ 13,000 մարդ

PanARMENIAN.Net - Մարտի 22-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աշխարհում անցել է 300,000-ը, մահացել է մոտ 13,000 մարդ, վերականգնվել՝ մոտ 92,000-ը, հայտնում են միջազգային հետազոտական ինստիտուտները:

Չինաստանը շարունակում է մնալ վարակվածության թվով առաջատարը, երկրում մոտ 81,000 մարդ է կորոնավիրուսով վարակվել, մոտ 3200 հոգի մահացել է, 72,000 մարդ՝ առողջացել:

Իտալիան վարակվածության թվով երկրորդն է՝ մոտ 53,000 մարդ, բայց արդեն առաջինը՝ մահերի՝ մոտ 4800 հիվանդ մահացել է, մոտ 6000 մարդ էլ՝ վերականգնվել: Վերջին մեկ օրվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսից 793 մարդ է մահացել. սա երկրում օրական կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է եղել համաճարակի սկզբից ի վեր:

ԱՄՆ-ում վարակակիրների թիվն անցել է 26,000-ը, երկրում մահացել է 340 հոգի: 20,000-ից ավելի վարակվածներ կան Իսպանիայում, Գերմանիայում և Իրանում: Իսպանիայում մահացել է մոտ 1300 մարդ, վերականգնվել` մոտ 2100 հոգի, Գերմանիայում մահերի թիվն անցել է 1700-ը, վերականգնվել է մոտ 2100 մարդ: Իրանում մահերի թիվն անցնում է 1500-ը, վարակից վերականգնվել է մոտ 7600 հոգի:

Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի մասին: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 22-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 190 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---