ՀՀ-ում կորոնավիրուսի 190 դեպքից 157-ը կապված են 2 օջախի հետ22 մարտի 2020 - 16:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի հանրագումարով հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքի օջախների հետ, հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «27 պացիենտի հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Մնացած 6 պացիենտի սերտ կոնտակավորները ևս պարզված են»,- գրել է նա: Նիկողոսյանի խոսքով՝ կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով մինչև մարտի 22-ը կատարվել է 1246 լաբորատոր հետազոտություն: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 22-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 190 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է: Հայտնի է, որ երկրում կորոնավիրուսի տարածման հիմնական երկու օջախ է եղել, դրանցից մեկը կապված է Էջմիածնի հետ, մյուսը՝ Երևանում գործող արտադրամասի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |