Թորոսյան. Վարակված 14 պացիենտ թոքաբորբ ունի, ու միայն 6-ին ինտենսիվ թերապիա է պետք

Թորոսյան. Վարակված 14 պացիենտ թոքաբորբ ունի, ու միայն 6-ին ինտենսիվ թերապիա է պետք

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 190 պացիենտի մեծ մասի առողջական վիճակը բավարար է, առողջական լուրջ խնդիրներ չունեն, վարակվածներից միայն 14-ը թոքաբորբ ունեն, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Թոքաբորբ ունեցողներից միայն 6-ը կարիք ունեն ինտենսիվ թերապիայի, այդ հիվանդները գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի ռեանիմացիոն ծառայության հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում, սակայն թոքերի արհեստական շնչառություն նրանց չի արվում: 6 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է կայուն, ծանր չէ, բայց պահանջում է մշտական հսկողություն»,- ասել է նախարարը:

Թորոսյանը հիշեցրել է, որ կորոնավիուսը բարդանում է տարեց և քրոնիկ հվանդություններ ունեցողների մոտ՝ նշելով, որ 6 պացիենտն ունեն հարակից ուղեկցող հիվանդություն:

Թոքաբորբ ունեցող մյուս քաղաքացիները ստանում են սիմպտոմատիկ բուժում, մնացած պացիենտները հատուկ բուժում չեն ստանում:

Թորոսյանը հիշեցրել և հորդորել է հետևել պարետատան և ԱՆ-ի ցուցումներին:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 22-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 190 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է: ՀՀ-ում կորոնավիրուսի 190 դեպքից 157-ը կապված են 2 օջախի հետ, դրանցից մեկը կապված է Էջմիածնի հետ, մյուսը՝ Երևանում գործող արտադրամասի:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---