Վրաստանում արգելել են մուտքն ու ելքը Մառնեուլի և Բոլնիսի շրջաններ․ Ռազմական տեխնիկա է բերվել

Վրաստանում արգելել են մուտքն ու ելքը Մառնեուլի և Բոլնիսի շրջաններ․ Ռազմական տեխնիկա է բերվել

PanARMENIAN.Net - Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ելքն ու մուտքն այդ շրջաններ արգելվում է, քանի որ այնտեղ կորոնավիրուսի ներքին տարածում է սկսվում։

Մառնեուլի և Բոլնիսի շրջան ռազմատեխնիկա է մտնում, ինչպես նաև վրաններով և հատուկ տեխնիկայով բեռնված բեռնատարներ, տեղեկացնում է Sputnik Գրուզիան։

Խիստ միջոցներ են ձեռնարկվում, քանի որ կորոնավիրուսի հաստատված դեպք է գրանցվել Մառնեուլիի բնակիչ մի 67-ամյա կնոջ մոտ, որը մի քանի օր առաջ ներկա է գտնվել մոր հոգեհանգստի արարողությանը, որտեղ մի քանի տասնյակ մարդ է եղել։ Դեռևս պարզ չէ, թե ով էր վարակի աղբյուր։ Հնարավոր է համարվում, որ դա կարող է լինել կնոջ քույրը, որն Ադրբեջանից էր եկել։

Վրաստանի Մառնեուլի շրջանը սահմանակից է Հայաստանին, այդտեղ ապրում է մինչև 160 հազար մարդ։ Շրջանն առավելապես ադրբեջանաբնակ է։

Մարտի 22-ի պաշտոնական տեղեկատվության համաձայն` Վրաստանում կորոնավիրուսով վարակված է 54 մարդ, այդ թվում առողջացած են համարվում արդեն 3-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---