Մերկելը տնային կարանտինում է. Նրան պատվաստած բժիշկը կորոնավիրուսով էր վարակված

Մերկելը տնային կարանտինում է. Նրան պատվաստած բժիշկը կորոնավիրուսով էր վարակված

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մարտի 22-ին որոշել է անցնել տնային կարանտինի, հայտնել է Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, փոխանցում է Dolce Welle-ն:

Գերմանիայի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ որոշումն ընդունվել է, երբ պարզվել է, որ կանցլերին թոքաբորբի դեմ պատվաստած բժիշկը վարակված էր կորոնավիրուսով:

Մերկելը կանոնավոր կերպով կորոնավիրուսի թեստ կհանձնի հաջորդող օրերին, իսկ իր պարտավորությունները կկատարի տնից:

Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի մասին: Ըստ միջազգային հետազոտական ինստիտուտների՝ աշխարհում վարակակիրների թիվը հասել է մոտ 240,000-ի: Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է մոտ 24,000 մարդ, նրանցից 94-ը մահացել են: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 23-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 194 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- ասել է նա
Չեխիայի քաղաքացիներին կարգելվի նաև մեկնել երկրից