Վրաստանի օմբուդսմենի գրասենյակում հայերենով և ադրբեջաներենով խորհրդատվություն կտան

Վրաստանի օմբուդսմենի գրասենյակում հայերենով և ադրբեջաներենով խորհրդատվություն կտան

PanARMENIAN.Net - Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան Մառնեուլիում և Բոլնիսիում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Օմբուդսմենի գրասենյակում գործում է թեժ գիծ և քաղաքացիները կարող են խորհրդատվություն ստանալ ինչպես վրացերեն, այնպես էլ հայերեն և ադրբեջաներեն լեզուներով, տեղեկացնում է Aliq.ge-ն։

«Օգնության անհրաժեշտության դեպքում, որևէ հարցով, 24 ժամվա ընթացքում կարող եք կապվել Վրաստանի մարդու իրավունքների գրասենյակի թեժ գծի միջոցով` 1481 հեռախոսահամարով:Դրա հետ մեկտեղ, ադրբեջանական լեզվով խորհրդակցության համար զանգահարեք մեր աշխատակցին` Մուրադ Գուսեինովին` 591 70 10 73 հեռախոսահամարով, իսկ հայերեն լեզվով խորհրդակցության համար` Անդրանիկ Բաղդասարյանին` 595 80 78 44 հեռախոսահամարով»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ելքն ու մուտքն այդ շրջաններ արգելվում է, քանի որ այնտեղ կորոնավիրուսի ներքին տարածում է սկսվում։Մառնեուլի և Բոլնիսի շրջան ռազմատեխնիկա է մտնում։

Վրաստանի Մառնեուլի շրջանը սահմանակից է Հայաստանին,որտեղ ապրում է մինչև 160 հազար մարդ։ Շրջանն առավելապես ադրբեջանաբնակ է, բայց այնտեղ նաև հայեր են ապրում։

Մարտի 22-ի պաշտոնական տեղեկատվության համաձայն, Վրաստանում կորոնավիրուսով վարակված է 54 մարդ, այդ թվում առողջացած են համարվում արդեն 3-ը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---