Ծառուկյանը՝ աշխատողներին վճարելու մասին. Ես խի՞ պետք է վճարեմ, պետությունն ԱԴ է հայտարարել՝ թող վճարի

Ծառուկյանը՝ աշխատողներին վճարելու մասին. Ես խի՞ պետք է վճարեմ, պետությունն ԱԴ է հայտարարել՝ թող վճարի

PanARMENIAN.Net - Պետությունն արտակարգ իրավիճակ է հայտարարել, այն էլ պարտավոր է ընտանիքի հոր պես իր ժողովրդին գումար տրամադրել, ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իր գործարաններում աշխատող քաղաքացիները հարկադիր պարապուրդի մատնվելուց հետո վճարվում են, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Բայց ես խի՞ պետք է վճարեմ, ուզում եմ հասկանամ, պետությունը արտակարգ իրավիճակ է որոշել հայտարարել, նա էլ պարտավոր է իր ժողովրդին, ոնց որ ընտանիքի հայրը, իր ամբողջ կոլեկտիվին, ով չի աշխատում, գումարներն էլ տրամադրի»,- հայտարարել է նա:

Ծառուկյանը նշել է, որ սովորական քաղաքացի է և ենթարկվում է արտակարգ իրավիճակի պայմաններին, սակայն, եթե լիարժեք իրավասություն ունենար, ամեն ինչ կաներ և երկրում «ամեն ինչ իր տեղում կլիներ»:

«Եթե Ծառուկյանի ասածները, խոսքը լսած լինեին, նախապատրաստական աշխատանքներ տարվեր, հիմա ճամփա ա փակ, ինչ ա, որ պետք է կատարած լինեին, այսպես չէր լինի: Բայց այսօրվա վիճակով՝ ես չեմ ուզում ինչ-որ մեղադրեմ, որ նախարարին, ինչ չեն արել, այլ այսօր դա բոլորիս խնդիր է և մենք պետք է կարողանանք միասնական այդ խնդիրից դուրս գանք»,- ասել է Ծառուկյանը:

Նա նշել է նաև, թե աշխարհում այսօր տնտեսական ճգնաժամ է, բայց ինքը դեռ մեկ ամիս առաջ էր ասել, որ պետք է քայլեր կատարվեն, որպեսզի փակուղու առաջ չլինենք:

Կրկին անդրադառնալով իր գործունեությանն առնչություն ունեցող ընկերությունների աշխատանքին՝ նա նշել է, որ «ՇանգրիԼա» խաղատան հարկերն էլ պետք է պետությունը վճարի, ժողովրդի աշխատավարձն էլ:

«Ես էսօր պետություն չեմ, կառավարություն չեմ, իմ ասածն էլ՝ այսօր արտակարգ իրավիճակ ա, որը լիարժեք, ասենք թե, մենք էսօր ենթարկվում ենք արտակարգ իրավիճակին: Եթե էսօր Ծառուկյանը լիարժեք էդ իրավասությունն ունենա, այնպես կաներ, որ անիմիջապես էդ բոլորը կավարտվեր»,- ասել է նա՝ բերելով Բելառուսի օրինակը, որտեղ, ըստ նրա, գործարաններն ու օդանավակայաններն աշխատում են:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 23-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 194 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է: Արտակարգ դրության պայմաններում՝ սահմանափակումները կգործեն երկրի ամբողջ տարածքում բարերի, կինոների և տեսացուցադրման վայրերի, շահումով խաղերի, սպորտի, զվարճությունների վայրերի վրա:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Երկու երկրի միջև բեռնափոխադրումներն իրականացվում են անխափան
Դիտարկմանը, թե Սարգսյանը Բելգիայում խոսել է ՀՀ-ում խնդիրներից, ԼՂ հարցից, ներքաղաքական զարգացումներից՝ Մակունցը նշել է, որ ինքը դա մտահոգիչ չի համարում
ՍԴ ղեկավարը վարաչապետից ներողություն և հերքում է պահանջում
Նամակում նշվում է, որ հայկական կողմի աջակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում իր ազդեցությունն է ունենում բարձր մակարդակում փոխադարձ վստահության վրա