Վրաստան, Իրան, ՌԴ, Թուրքիա, Ադրբեջան. Կորոնավիրուսի վիճակագրությունը՝ տարածաշրջանից

Վրաստան, Իրան, ՌԴ, Թուրքիա, Ադրբեջան. Կորոնավիրուսի վիճակագրությունը՝ տարածաշրջանից

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 61-ի, նրանցից 8-ն առողջացել են: Ինչպես հայտնում են հիվանդության մոնիտորինգի հատուկ կայքում՝ երկրում կարանտինի մեջ է գտնվում 3320 մարդ, 235 հոգի հսկողության տակ է:

Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 23,049 է, դեպքերից 1812-ը մահվան ելքով են եղել, առողջացել է 8376 մարդ, հայտնել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը:

Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսի ևս 71 դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը երկրում 438 է, նրանցից 17-ը վերականգնվել են:

Թուրքիայում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 30-ի, երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 1236 է, 20,345 թեստավորում է իրականացվել:

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված է 72 մարդ, նրանցից 10-ն առողջացել են, մեկ հոգի մահացել է:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 23-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 194 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---