Փաշինյան. Կորոնավիրուսի դեպքերը 41-ով ավելացել են, 1 շաբաթով սահմնափակումները կխստացվեն24 մարտի 2020 - 00:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 24-ի երեկոյի դրությամբ կորոնավիրուսի 41 նոր դեպք է հաստատվել, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսպիսով, վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 235-ի, որոնցից երկուսն առողջացել են: Նրա խոսքով՝ նոր դեպքերից մեկը հայտնաբերվել է Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկություններից մեկում, ևս մեկը՝ Երևանի Էրեբունի համայնքում գտնվող արտադրական ձեռնարկություններից մեկում: «Մեկ շաբաթով, նախնական տվյալներով, պետք է սահմանափակումներ կիրառենք: Մարտի 24-ից կարգելվի բոլոր տեսակի ռեստորանների ու սրճարանների գործունեությունը, բացառությամբ՝ առաքման ծառայությունների, որոշ շինաշխատնքներ կդադարցվեն, տեքստիլի որոշ արտադրություններ ու թեթև արդյունաբերական մի շարք ընկերությունների աշխատանքը՝ ևս: Մթերքայինները կաշխատեն սովորական ռեժիմով»,- նշել է վարչապետը: Կառավարության ղեկավարը նշել է, որ կթույլատրվի սննդամթերքի, խմիչքների արտադրությունը, ինչպես նաև ծխախոտի, սանիտարահիգիենիկ նշանակության ապարանքնատեսակների: Փաշինյանի խոսքով՝ դրանցից դուրս մյուս գործունեության տեսակները 1 շաբաթով կարգելվեն: Փաշինյանը նշել է նաև, որ մարտի 24-ին սպասում են լավ լուրերի, քանի որ մեկուսացված քաղաքացիների մոտ լրանում է կարանտինի 14-րդ օրը, և նախադրյալներ կան, որ նրանց մեծ մասը բացասական թեստ կունենան: Նրա խոսքով նաև՝ վարակվածներից 26-ը թոքաբորբ ունեն, բայց վիճակը վերահսկելի է: Պացիենտների մեծ մասը ջերմություն չունի: Վարչապետը կոչ է արել մնալ տանն ու խուսափել բազմամարդ հավաքներից և վտանգավոր շփումներից: Իր հերթին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ առաջին պացիենտի կնոջ թեստավորումը բացասական արդյունք է տվել: «Վաղը թեստավորումը կկրկնենք և բացասական արդյունքի դեպքում, նրան դուրս կգրենք հիվանդանոցից»,- նշել է նա: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |