Արցախում կորոնավիրուսի համար նմուշառումն իրականացվում է ԱՀԿ ցուցումներով

Արցախում կորոնավիրուսի համար նմուշառումն իրականացվում է ԱՀԿ ցուցումներով

PanARMENIAN.Net - Արցախում նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու և հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով կասկածելի անձանցից նմուշառումն իրականացվում է՝ հաշվի առնելով համաճարակաբանական անամնեզը և կլինիկակական ախտանշանները: Այդ մասին հայտնում են Արցախի կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվական շտաբից՝ նշելով, որ նմուշառումն իրականացվում է ըստ Առջողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումների։

Լաբորատոր հետազոտության համար մասնագետի վերցրած քսուքն ուղարկվում է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կետրոն» ՊՈԱԿ՝ հետազոտության համար:

ԱՀԿ առաջարկով անհրաժեշտ է հետազոտության համար նմուշներ վերցնել՝ խորխից, էնդոտրախեալ ասպիրատից կամ բրոնխոալվեոլյար հեղուկից (bronchoalveolar lavage): Եթե պացիենտի մոտ առկա չեն շնչուղիների ստորին հատվածի ախտահարումներ կամ, ելնելով պացիենտի վիճակից, վերջինս հնարավոր չէ իրականացնել, ապա նմուշառումն իրականացվում է շնչուղիների վերին հատվածից:

Եթե պացիենտի, ում մոտ նոր կորոնավիրուսային վարակով (2019-nCoV) պայմանավորված դեպքի կասկածներ կան, սակայն լաբորատոր հետազոտության առաջին արդյունքը բացասական է, ապա ապահովվում է կրկնակի նմուշառում շնչառական համակարգի տարբեր հատվածներից, մասնավորապես՝ քթից, խորխից, էնդոտրախեալ ասպիրատից:

Մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման դեպք Արցախում չի գրանցվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---