Տնից կարելի է դուրս գալ մի քանի դեպքում՝ խանութ, աշխատանքի, սպորտով զբաղվելու24 մարտի 2020 - 21:19 AMT PanARMENIAN.Net - Պարետի որոշմամբ՝ մարտի 24-ից ՀՀ-ում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և սահմանվում պարտադիր ինքնամեկուսացում իրենց գտնվելու կամ բանկության վայրում, հայտարարել է փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը: Նա հայտնել է, որ քաղաքացիները կարող են տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում՝ այցելելով դեղատներ, շուկաներ, խանութներ, կատարելու համար ֆիզիկական վարժություններ, նրանք կարող են նաև մասնակցել հոգեհանգստի արարողությունների և այցելել խնամքի կարիք ունեցողի՝ բացառիկ դեպքերում: «Յուրաքանչյուր անգամ տնից դուրս գալիս քաղաքացիները պետք է լրացնեն պարետի կողմից սահմանված ձևաթուղթը, թերթիկը պետք է լրացնեն նաև տնտեսական գործունեություն իրականացնող կամ պետական կառավարման համակարգում աշխատող և թույլտվություն ունեցող անձինք»,-ասել է Քրմոյանը: Նա հիշեցրել է, որ անձը, ում գործունեությունը սահմանափակված չէ և պետք է դուրս գա աշխատանքի, պարտադիր պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ և լրացնի համապատասխան ձևաթուղթ: Քրմոյանը կրկնել է՝ քաղաքացին 3 դեպքում կարող է տնից դուրս գալ, երբ իր գործունեության ոլորտի վրա սահանափակում չկա և գնում է աշխատանքի, երբ խանութ է գնում՝ կենսական անհրաժեշտության ապրանքներ գնելու և երբ բնակության վայրին կից սպորտով է զբաղվում: Նրա խոսքով՝ ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվում է հանրային ծառայության իրականացումը, հանրային իշխանության մարմիններին հրահանգված է գործունեությունն իրականացնել առցանց, բացառությամբ այն դեպքի, երբ մարմնի ղեկավարն անհրաժեշտության դեպքում որոշում է ընդունում, որ մի քանի հոգի կարող են այցելել աշխատավայր: Քաղաքացիները չպետք է այցելեն նաև պետական մարմինների գրասենյակներ, այնտեղ խիստ անհրաժեշտության դեպքում նվազագույն թվով աշխատակիցներ կլինեն, սակայն բոլոր հարցերի համար կգործեն առցանց տարբերակներ: Քրմոյանը ներկայացրել է կորոնավիրուսի մասին ինֆորմացիա տարածող նոր հարթակը, որտեղ ներկայացվելու են թարմացվող տեղեկություններ, պարետի որոշումներ: Նա հայտնել է նաև, որ տեղաշարժի սահմանափակումը վերաբերելու է բոլորին՝ անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացի են: Կարգը խախտելու համար վարչական պատասխանատվություն է նախատեսված: Տրանսպորտային միջոցները երկրում աշխատելու են՝ պահպանելով պարետի ցուցումները: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 24-ի երեկոյի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն ավելացել է 14-ով և հասել է 249-ի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |