Իտալիայում կորոնավիրուսից մահերը նորից ավելացել են. Մեկ օրում՝ 743 մարդ

Իտալիայում կորոնավիրուսից մահերը նորից ավելացել են. Մեկ օրում՝ 743 մարդ

PanARMENIAN.Net - Իտալիայում կորոնավիրուսից մահվան դեպքով ելքերը կրկին ավելացել են՝ մարտի 24-ի դրությամբ մեկ օրում 743 մարդ է մահացել։ Այդ մասին հայտնել են երկրի իշխանությունները։ Ընդհանուր առմամբ, վարակը հայտնաբերվել է մոտ 70,000 մարդու մոտ։

Վերջին մի քանի օրում կորոնավիրուսից մահացության դանդաղում էր նկատվում՝ մարտի 22-ին մահացել էր 651 մարդ, ամսի 23-ին՝ 601, բայց այնուհետև կրկին աճ է գրանցվել, գրում է RTF-ը։

Իտալիայում համաճարակի բռնկումից ի վեր 6820 մարդ է մահացել։ Առավել բարդ է շարունակում մնալ իրավիճակը երկրի հյուսիսում՝ Լոմբարդիայում՝ մահվան դեպքերից կեսն այնտեղ է գրանցվել և մոտ 31,000 վարակված կա։

Աշխարհում կորոնավիրուսից առնվազն 16,000 մարդ է մահացել։ Ամենից շատ պանդեմիան զգացվել է Չինաստանում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Իրանում, Իսպանիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---