ԵԱՀԿ-ն՝ ՀՀ-ում ԶԼՄ-ների մասին. Միայն իշխանության տրամադրված տեղեկատվության հրապարակումը խիստ սահմանափակում է25 մարտի 2020 - 14:17 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը մտահոգություն է հայտնել Հայաստանում մամուլի ազատության սահմանափակումների մասով: «Լիովին հասկանում եմ նոր օրենքի նպատակը՝ խուսափել խուճապից, ագրեսիայից և պայքարել COVID-19 պանդեմիայի ընթացքում կեղծ տեղեկատվության դեմ: Միաժամանակ, ԶԼՄ-ները պետք է որոշիչ դեր ունենան հանրությանը կարևոր տեղեկատվություն տրամադրելու և կեղծ լուրերի դեմ պայքարում», - ասվում է Դեզիրի հայտարարության մեջ: Նրա խոսքով՝ օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքը և պանդեմիայի մասին հաղորդելու նրանց հնարավորությունը: «Միայն իշխանությունների տրամադրած տեղեկատվության հրապարակումը չափազանց խիստ միջոց է, որը սահմանափակում է լրատվամիջոցների ազատությունը և տեղեկատվության անհամաչափ մատչելիությունը», - ասել է նա: ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսին վերաբերող տեղեկատվություն լրատվամիջոցները կարող են տրամադրել բացառապես պաշտոնական աղբյուրներին, պարետատանը հղումով՝ հակառակ դեպքում վարչական պատասխանատվություն է նախատեսվում: Մարտի 25-ին արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության վարչության պետ Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ ԶԼՄ-ի կողմից կառավարության որոշմամբ սահմանափակման կանոնները չկատարելու դեպքում որպես տուգանք սահմանվել է նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկը: 500-1000-ապատիկի չափով տուգանք է նախատեսված այն դեպքում, երբ լրատվական գործունեություն իրականացնողը կարգի խախտմամբ տուգանվելուց հետո չի հեռացնում հրապարակումը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում. առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 265-ի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |