ԿԲ-ն դատապարտում է ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումները

ԿԲ-ն դատապարտում է ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումները

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկը դատապարտում է ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը։

ԿԲ հայտարարության մեջ նշվում է, որ վարկատու և վարկառու սուբյեկտների հարաբերությունները ֆիքսված են պայմանագրերով և կարգավորվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով:

«Հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն, արտակարգ դրության ընթացքում չփորձել խաղալ հասարակական տրամադրությունների և սպասումների հետ:

Կենտրոնական բանկը մշտադիտարկման արդյունքում վստահեցնում է, որ ՀՀ ֆինանսական համակարգը գործում է անխափան: ԿԲ-ն շարունակում է իրականացնել ֆինանսական կայունության ապահովման իր գործառույթները»,- ասվում է հայտարարության մեջ։

ԿԲ-ն ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին հնարավորինս օգտվել օնլայն ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և առցանց բանկային ծառայություններից, հարցերի դեպքում կապ հաստատել ֆինանսական կազմակերպության հետ ու ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները, իսկ այլ հարցերի համար զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011561954, 011563950 010592697 հեռախոսահամարներով կամ էլ. նամակ գրել secretariat@cba.am հասցեին:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020-ի մարտի 24–ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձևավորվելու է լուծարային հանձնաժողով՝ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով:

 Ուշագրավ
ՌԴ-ում սահմանափակումների ռեժիմը չի ազդելու ՀՀ-ի վրա
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն ուսումնասիրում է ալկոգելի շուկան՝ խախտումների մասին ահազանգերի հիմքով
Փաշինյանն ասել է, որ կորոնավիրուսից հետո ավելի ուժեղացած դուրս կգան այն երկրները, որոնք կհասցնեն ռազմավարական բնույթի որոշումներ կայացնել
«Պատրաստ ենք անբարենպաստ զարգացման դեպքում «հանգստացնել» ֆինանսական շուկան»,- ասել է նա