Ուկրաինայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել․ ՏԱՍՍ25 մարտի 2020 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի կառավարությունը երկրում կորոնավիրուսի համաճարակի պատճառով արտակարդ դրություն է սահմանել և երկարացրել կարանտինը մինչև ապրիլի 24-ը։ Որոշումը կայացվել է կառավարության մարտի 25-ի նիստում։ Պանդեմիայի պատճառով Ուկրաինայում մարտի 17-ից մինչև ապրիլի 3-ը կարանտին է գործում։ Փակ են առևտրի կենտրոնները, սրճարանները, բարերը, մարզասրահները, չեղարկվել են միջազգային և միջքաղաքային ուղևորափոխադրումները, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք երկարացնում ենք կարանտինն ապրիլի 3-ից մինչև ապրիլի 24-ը»,- ասել է վարչապետ Դենիս Շմիգալը։ Նա հավելել է, որ ապրիլի 24-ից հետո էլ կարանտինը կարող է երկարացվել։ Ըստ Ուկրաինայի օրենսդրության՝ արտակարգ դրությունը չի ենթադրում տնից դուրս գալու արգելք, բայց իշխանությունները կարող են սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը։ Ըստ Ուկրաինայի ԱՆ կից հանրային առողջության կենտրոնի՝ երկրում մարտի 25-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակման 113 դեպք կա, 4 մարդ մահացել է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |