ԱՆ. Կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավվելու համար հավաքագրում ենք ուսանողների և կլինիկական օրդինատորների

ԱՆ. Կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավվելու համար հավաքագրում ենք ուսանողների և կլինիկական օրդինատորների

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը հավաքագրում է միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական բժշկական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսանողների և կլինիկական օրդինատորների՝ կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Հետաքրքրված անձանց ԱՆ-ն խնդրում է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 060 80 80 03 ներքին՝ 3101 կամ 3102:

Ավելի վաղ՝ մարտի 16-ին, ԱՆ-ից հայտնել էին կամավորների ներգրավման մասին, մեկ օրում 2000-ից ավելի անձ էր պատրաստակամություն հայտնել ընդգրկվել կամավորական աշխատանքներ իրականացնող թիմերում:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 25-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 265-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ևս 16-ով:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---