Թուրքական ընդդիմությունը «դատապարտել է» «Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնությունը18 դեկտեմբերի 2008 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի գլխավոր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորները դատապարտել են «Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնությունը: Հրապարակված կոմյունիկեում պատգամավորները` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները, ասում են, որ Թուրքիան «չպետք է ներողություն խնդրի 1915թ. իրադարձությունների համար»: Մեղադրանքները, որոնց համաձայն Թուրքիան մեղավոր է ոճրագործության մեջ եւ որոնց համար ներողություն են խնդրում, պատմական հիմքից զուրկ են: Եթե ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի, ապա դա հայկական կողմն է, որը կռվել է թուրք զինվորների դեմ եւ հազարավոր թուրք քաղաքացիների սպանել օտարերկրյա պետությունների աջակցությամբ Օսմանյան կայսրության տարածքում»,-ասվում է կոմյունիկեում, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: ԺՀԿ նախագահն է թուրքական ընդդիմության առաջնորդ Դենիզ Բայկալը: «Հայեր, ներեք մեզ» կոչի տակ, որտեղ ներում է հայցվում հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության համար, արդեն ստորագրվել է շուրջ 13 հազար հոգի: Կոչը զետեղվել է Ինտերնետում դեկտեմբերի 15-ին եւ մեկ օրում հավաքել է շուրջ 8 հազար ստորագրություն: Ստամբուլի Սաբանչի համալսարանի ակտիվիստներն իրենց հերթին բացել են իրենց կայքը, որտեղ ներողություն են պահանջում հայերից: Այդ կոչի տակ ստորագրածների թիվը շուրջ 25 հազար է: Կայքում զետեղված են Խոջալուի լուսանկարները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |