659 վարորդ մեքենայով թույլատրվածից ավելի ուղևոր է տեղափոխել

659 վարորդ մեքենայով թույլատրվածից ավելի ուղևոր է տեղափոխել

PanARMENIAN.Net - Մարտի 25-ին 659 վարորդ անձնական տրանսպորտային միջոցներով տեղափոխել է թույլատրված քանակից ավելի ուղևոր, որոնք իջեցվել են մեքենաներից, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել նաև կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 6 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ։

Ոստիկանությոնը բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և անդլ դա բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

ՀՀ ամբողջ տարածքում գործում է անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումներ՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։ Քաղաքացիներն իրենց մոտ պարտադիր պետք է ունենան Պարետի որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրություն և անձը հաստատող փաստաթուղթ, որոնց բացակայությունը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։

Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 100-ից 250 հազար դրամի չափով:

 Ուշագրավ