Մխիթարյան․ «Ռոմայում» ինձ լավ եմ զգում, գերադասում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը26 մարտի 2020 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վարձակալությամբ հանդես է գալիս «Ռոմայում», ասել է, որ կցանկանար շարունակել խաղալ իտալական ակումբի կազմում։ «Ռոմայում» ինձ լավ եմ զգում։ Մենք այնպիսի ֆուտբոլ ենք խաղոմ, որը նախընտրելի է ինձ համար»,- ասել է Մխիթարյանը The Times-ին հարցազրույցում։ Նա համեմատել է հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի և «Արսենալի» նախկին մարզիչ Ունան Էմերիի ղեկավարությամբ խաղը։ «Երբ «Արսենալում» էի խաղում, մարզիչը խնդրում էր, որ այլ կերպ խաղամ, ինձնից այլ խաղ էին ակնկալում։ Էմերիի փիլիսոփայությունը տարբերվում է Ֆոնսեկայի մոտեցումներից։ Գերադասում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը: Մենք շատ ագրեսիվ ենք խաղում, փորձում ենք գնդակն անընդհատ հսկողության տակ պահել։ Անշուշտ՝ ինձ դուր է գալիս այդպիսի խաղը»,- ասել է Մխիթարյանը։ «Կմնա՞մ արդյոք «Ռոմայում»։ Հիմա ոչինչ չեմ կարող ասել, քանի որ խաղաշրջանը դադարեցվել է․ մենք չգիտենք, թե երբ նորից կսկսենք խաղալ և ինչ կլինի ամռանը։ Ֆուտբոլը շատ արագ է փոխվում։ Սկզբից դու մի թիմում ես, որոշ ժամանակ անց՝ արդեն մեկ այլ։ Երբեք չգիտես, թե ինչ կարող է լինել ապագայում»,- ասել է 31-ամյա ֆուտբոլիստը։ Մխիթարյանն ընթացիկ խաղաշրջանում 17 հանդիպման է մասնակցել «Ռոմայի» կազմում՝ 6 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ դառնալով։ Իտալական ակումբը լոնդոնյան «Արսենալից» վարձակալել է նրան մինչև խաղաշրջանի ավարտը։ Նյութեր թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |