Ռումյան Հովսեփյան․ Մարզվում է տնային պայմաններում

Ռումյան Հովսեփյան․ Մարզվում է տնային պայմաններում

PanARMENIAN.Net - Բուլղարիայի «Արդա» ակումբում հանդես եկող Ռումյան Հովսեփյանն, անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակի պատճառով գործող սահմանափակումներին, ասել է, որ մարզվում է տնային պայմաններում, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

«Ինչպես գրեթե ամենուր, այնպես էլ Բուլղարիայում ներքին առաջնությունը դադարեցված է մինչև մարտի 29-ը, որից հետո որոշումը կվերանայվի՝ կապված հնարավոր զարգացումների հետ: Այստեղ վիճակը հանգիստ է, մարդիկ տնից դուրս են գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Ակումբը մեզ տրամադրել է մարզումային անհատական ծրագիր, և առայժմ մարզվում ենք տնային պայմաններում»,- ասել է նա։

Հովսեփյանը հույս է հայտնել, որ այս իրավիճակը որքան հնարավոր է շուտ հանգուցալուծում կստանա և բոլորին մաղթել է քաջ առողջություն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---