Կորոնավիրուսը՝ տարածաշրջանում. Մարտի 26-ի թարմացումները26 մարտի 2020 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 79-ի։ Այդ մասին ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում։ 10 պացիենտն ապաքինվել է, կարանտինում 4346 մարդ կա, հսկողության տակ՝ 247։ Իրանում կորոնավիրուսով վարակման 29,406 դեպք կա, որից 2234-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 10,457 մարդ; Մարտի 26-ի դրությամբ ՌԴ-ում 182 նոր դեպք է գրանցվել, որից 136-ը՝ Մոսկվայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում 840 հիվանդ կա. ապաքինվել է 38-ը, մահացել՝ 2-ը։ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2433-ի, մահացել է 59 մարդ։ Այդ մասին հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեդդին Քոջան։ Ադրբեջանում կորոնավիրուսով 122 հիվանդ է գրանցվել, մահացել է 3-ը։ Այդ մասին հայտնել է երկրի օպերատիվ շտաբը։ Ապաքինվել է 15 մարդ։ Հայաստանում մարտի 26-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 290-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 25-ով: Ապաքինվել է 18 անձ։ Մարտի 26-ին գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը՝ մահացել է 72-ամյա հիվանդը։ Ակտիվ հիվանդների քանակը երկրում 271 է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում |