«Էրեբունի պլազա» զենքով ներխուժած տղամարդն անմեղսունակ է ճանաչվել26 մարտի 2020 - 21:26 AMT PanARMENIAN.Net - «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած և կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանը ճանաչվել է անմեղսունակ, հայտնել է նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը, փոխանցում է Armtimes.com-ը: Հունվարի 23-ին Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» և կրակոցներ արձակել: Նրա հետ բանակցություններ էր վարել անձամբ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ինչի արդյունքում նա հանձնել էր զենքը, ապա՝ վնասազերծվել: Թորոսյանի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա-պարանոիկ հիվանդություն, ինչով պայմանավորված էլ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և անվտանգության միջոց ընտրելու համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանն էլ վերացրել է խափանման միջոց կալանավորումը և կիրառել անվտանգության միջոց. Թորոսյանը դարձյալ տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական հիմնարկ: «Եզրակացության մեջ նշված է, որ նա տառապել և տառապում է նշված հոգեկան հիվանդությամբ, այսինքն՝ նրա ցուցմունքներին որևէ իրավական գնահատական տրվել չի կարող, նաև նշված է, որ նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողությունների»,- ասել է պաշտպանը: Նրա խոսքով՝ նախաքննության ավարտից հետո, երբ գործն ուղարկվի դատարան, սահմանված ընթացակարգի համաձայն՝ այն քննվելու է հատուկ կարգով՝ դատարանը որոշելու է անմեղսունակության վիճակով քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձի հարկադիր բուժման, այլ ոչ թե քրեական պատասխաանտվության և պատժի հարցը: Թորոսյանին մեղադրանք էր առաջադրվել վտանգավոր եղանակով գույքի դիտավորյալ վնասման եւ զենքի գործադրմամբ պատանդ վերցնելու համար, ինչը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |