Արցախում գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակ կա, և Բ տեսակի հարուցիչներ

Արցախում գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակ կա, և Բ տեսակի հարուցիչներ

PanARMENIAN.Net - Արցախում շրջանառվում են գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը և Բ տեսակի հարուցիչները: Այդ մասին տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ շարունակվում է վերին շնչառական ուղիների սուր վարակների մշտադիտարկումը:

Մարտի 26-ի դրությամբ, ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությունների դիմելիության քանակը կազմում է 85, որից 36-ը կամ 42%-ը՝ 0-18 տարեկան երեխաներ են, ստացիոնար բուժում ստացող հիվանդները 32-ն են, որոնցից 22-ը կամ 68.8%-ը` 0-18 տարեկաններ:

2019-ի մարտի 26-ի դրությամբ ամբուլատոր դիմելիությունը կազմել էր 121, որից 104 (86%) 0-18 տարեկան: Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ ստացիոնար և ամբուլատոր դիմելիության նվազում կա:

Փետրվարին արձանագրվել է վերին շնչառական ուղիների սուր վարակի 4948 դեպք, որից 3795 կազմել են 0-18 տարեկան երեխաները, 2019թ. նույն ժամանակահատվածում՝ վերին շնչառական ուղիների սուր վարակի 3447 դեպք, որից՝ 2956 կազմել են 0-18 տարեկան երեխաները: Գրանցվել է 1501 դեպքով աճ, այդ թվում` 0-18 տարեկան երեխաների շրջանում` 839 դեպք:

Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպք չի գրանցվել

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---