Պատրիկ Դևեջյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Պատրիկ Դևեջյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

PanARMENIAN.Net - Ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ, նախկին նախարար, Օ դը Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այդ մասին նա ինքն է տեղեկացրել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Համաճարակն ինձ էլ խոցեց։ Կարող եմ փաստել բժիշկների և ամբողջ բուժանձնակազմի բացառիկ աշխատանքը»,- գրել է նա։

Դևեջյանը տեղեկացրել է նաև, որ հոգնածություն է զգում, սակայն բժիշկների շնորհիվ վիճակը կայուն է։

Մարտի 26-ի տվյալներով Ֆրանսիայում կորոնավիրուսից ավելի քան 1300 մարդ է մահացել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 25,600-ի։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---