ԱՆ. Վարակվածներից 151-ը Երևանից են, Կոտայքում, Արարատում և Արմավիրում 50-ից ավելի դեպք կա

ԱՆ. Վարակվածներից 151-ը Երևանից են, Կոտայքում, Արարատում և Արմավիրում 50-ից ավելի դեպք կա

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 329 դեպքի մոտ 46%-ը Երևանում է գրանցվել՝ 151-ն են, հայտնում են ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Մայրաքաղաքին հաջորդում է Կոտայքի մարզը, այնտեղից են վարակված 57 քաղաքացին, ապա՝ Արարատը, որտեղ 56 վարակակիր կա: Արմավիրում նրանց թիվը 52է:

Ըստ տվյալների՝ Լոռիում և Սյունիքում երկուական դեպք է եղել, Շիրակում՝ 5, Արագածոտնում՝ 4:

Կորոնավիրուսի դեպքեր չեն գրանցվել Գեղարքունիքում, Վայոց ձորում և Տավուշում:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Մարտի 27-ի առավոտվա դրությամբ վարակի դեպքերի թիվը հասել է 329-ի: Այս ընթացքում ապաքինվել է 28 անձ, մեկը՝ մահացել:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---