ՀՀ-ի և Չինաստանի միջև վիզաների չեղարկման կասեցումը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը

ՀՀ-ի և Չինաստանի միջև վիզաների չեղարկման կասեցումը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը

PanARMENIAN.Net - Հայաստանի և Չինաստանի միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար վիզաների վերացման մասին համաձայնագրի ժամանակավոր կասեցումը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Մարտի 28-ի ժամը 00:00-ից Չինաստանը ժամանակավորապես (ժամկետ նշված չէ) դադարեցնում է օտարերկրյա քաղաքացիների՝ այդ թվում նաև գործող վիզա և կացության կարգավիճակ ունեցող քաղաքացիների մուտքը երկիր։

ՀՀ-ի և Չինաստանի քաղաքացիների համար 2020-ի հունվարի 19-ից գործում էր ազատ վիզային ռեժիմ: Կորոնավիրուսի պատճառով փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը ժամանակավորապես կասեցվել էր Չինաստանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 27-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 329-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 39-ով: Ապաքինվել է 28 անձ, մեկը մահացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---