Չարաշահումներով արդյունագործական որսի արդյունքում Սևանում խեցգետնի պոպուլյացիան վտանգվել է

Չարաշահումներով արդյունագործական որսի արդյունքում Սևանում խեցգետնի պոպուլյացիան վտանգվել է

PanARMENIAN.Net - Չարաշահումներով արդյունագործական որսի հետևանքով վտանգվել է Սևանում խեցգետնի պոպուլյացիայի վերարտադրությունը։ Գլխավոր դատախազությունը, անհրաժեշտ փաստաթղթեր պահանջվելով և ստանալով շրջակա միջավայրի նախարարությունից, պարզել է, որ նախարարության հետ կնքված պայմանագրերով 2017-2018թթ. Սևանում 4 ՍՊԸ իրականացրել է խեցգետնի արդյունագործական 104 տ ընդհանուր քաշով որս:

Մինչդեռ նույն ժամանակահատվածում hանրապետությունից 7 իրավաբանական անձինք, ներառյալ վերջիններս, արտահանել են մոտ 357տ ընդհանուր քաշով վայրի խեցգետին: Այսինքն 253 տոննա խեցգետնի որսը կատարվել է առանց պայմանագրի:

Պարզվել է, որ բնապահպանության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք 2016թ. նոյեմբերին ներկայացրել են խեցգետնի իրականում գոյություն չունեցող ծավալների մասին կեղծ տվյալներ: Արդյունքում իրավաբանական անձինք 2017-2018թթ. իրականացրել են 253 տ անհայտ ծագման աղբյուրից ձեռք բերված վայրի խեցգետնի արտահանում, որի արդյունքում ենթադրաբար պետական բյուջե չի մուտքագրվել 253 մլն դրամի բնօգտագործման վճար:

2014-2016-ին որսի թույլտվություն է տրվել ընդհանուր 5474 տ կամ մոտ 3 անգամ ավելի խեցգետնի որսի համար: Արդյունքում վտանգվել է խեցգետնի պոպուլյացիայի վերարտադրության պրոցեսը և այն ապահովելու համար անհրաժեշտ չափաքանակների պաշարները:

Պարզվել է, որ կենսապաշարներ օգտագործող ընկերություններից մեկը 2017թ. առաջին եռամսյակում օգտագործվել է ստացված թույլտվությունից 5,95 տ-ով ավելի պաշար: Մինչդեռ տեսչական մարմնի պաշտոնատար անձինք, կենսապաշարների ապօրինի օգտագործման փաստը չեն արձանագրել և պատասխանատվության միջոցներ չեն կիրառել՝ կենդանական աշխարհին պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից-500-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ), 315-րդ հոդվածի 2-րդ մասի (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը չկասեցնելու, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարավել է Քննչական կոմիտեին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---