«Պոբեդան» դադարեցնում է թռիչքները մինչև մայիսի 31-ը

«Պոբեդան» դադարեցնում է թռիչքները մինչև մայիսի 31-ը

PanARMENIAN.Net - Ռուսական «Պոբեդա» ավիաըներությունն ապրիլի 1-ից մինչև մայիսի 31-ը ժամանակավորապես կդադարեցնի թռիչքները:

Ընկերությունից տեղեկացնում են, որ ձեռք բերված տոմսերի գումարն ավտոմատ կերպով կփոխհատուցվի կայքում ուղևորի անձնական «հաշվին»:

Սահմանափակումների ավարտից անմիջապես հետո ուղևորը կարող է մինչև տարեվերջ այդ միջոցներն օգտագործել ցանկացած չվերթի համար:

«Պոբեդան» ռուսական բյուջետային ավիաընկերություն է, որը թռիչքներ է իրականացնում նաև ՀՀ-ից՝ Գյումրիից: Կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում ու նաև ՌԴ-ում ավիաչվերթերի սահմանափակումներ կան: Ըստ միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալների՝ ՌԴ-ում 1000-ից ավելի մարդ է վարակվել կորոնավիրուսով, երկրում 3 մահ կա, 45 հոգի վերականգնվել է:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:Հայաստանում մարտի 27-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 329-ի: Ապաքինվել է 28 անձ, մեկը մահացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---