Նախարար. Հեռավար կրթության համար մոտ 21,000 սարքի պակաս կա, կարելի է նվիրաբերել

Նախարար. Հեռավար կրթության համար մոտ 21,000 սարքի պակաս կա, կարելի է նվիրաբերել

PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կոչ է արել ավելորդ համակարգիչ կամ գաջեթ ունենալու դեպքում դրանք նվիրել հեռավար կրթությունն ապահովելուն, քանի որ առնվազն 21,000 սարքի պակաս կա ՀՀ-ում:

Նախարարը նշել է, որ հեռավար կրթության կազմակերպման ամենամեծ խնդիրներից մեկն աշակերտների և ուսուցիչների մոտ 10%-ի շրջանում սարքերի բացակայությունն է:

«Հարցով դիմել ենք և դիմում ենք շատ կազմակերպությունների և անհատների, ու արդեն ունենք արդյունքներ: Նվիրաբերված բոլոր համակարգիչները կամրագրվեն կարիք ունեցող ուսուցչի կամ աշակերտի դպրոցի հաշվեկշռում: Արտակարգ դրության ավարտից հետո դրանք ենթակա կլինեն վերադարձի դպրոցներ և օգտագործման դասապրոցեսում աշակերտների կողմից»,- գրել է նախարարը:

Հարությունյանը հայտնել է, որ սկսած մարտի 29-ից՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն (10:00-15:00՝ կազմակերպությունների համար, 15:00-18:00՝ անհատների համար), Հանրապետության 73 հասցեում՝ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տարածքում կբացվի ընդունման կետ: Այն կգործի նաև հաջորդ օրերին (տեղեկությունների համար գործում է 091-20-29-60 հեռախոսահամարը):

«Ընդունման կետ գալիս արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժման թերթիկի «այցելության նպատակ» բաժնում նշեք «սարքի նվիրաբերում»,- նշել է նա:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 28-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 372-ի: Ապաքինվել է 28 անձ, մեկը մահացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---