Իտալիայի վարչապետը պատմել է Մերկելի հետ «կոշտ առճակատման» մասին

Իտալիայի վարչապետը պատմել է Մերկելի հետ «կոշտ առճակատման» մասին

PanARMENIAN.Net - Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ «կոշտ առճակատման» մասին «ԵՄ հետագա քաղաքականության հարցում»։

Նա զգուշացրել է, որ ԵՄ-ն կարող է կորցնել իր նշանակությունը և միասնական մոտեցում պահանջել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի հարցում, նաև լուրջ պատասխան համավարակի հետ կապված ճգնաժամին։ Կոնտեն այդ հայտարարությունն արել է իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում, գրում է Deutsche Welle-ն։

Ըստ Կոնտեի՝ խոսքը ոչ թե ուղղակի տարաձայնությունների մասին է իր և Մերկելի միջև, այլ բացահայտ հակադրման։

Ըստ AFP-ի՝ եվրոյի ամբողջ գոտին առաջիկա ամիսներին ռեցեսիա մեջ կլինի, իսկ Իտալիային տնտեսական անկում է սպառնում, քանի որ այն առաջին երկիրն էր Եվրոպայում, որը փաստացի սառեցրեց ամբողջ բիզնեսը, մարտի 12-ից։

Մարտի 26-ին 6-ժամյա տեսակոնֆերանսի ընթացքում ԵՄ անդամ 27 երկրի ղեկավարները չկարողացան միասնական դիրքորոշում որդեգրել ԵՄ համաեվրաբոնդերի պատմության մեջ առաջին էմիսիայի հարցում՝ ԵՄ առավել տուժած երկրներին աջակցելու համար։ Եվրաբոնդերի թողարկումը պնդում են Իսպանիան և Իտալիան։

Ըստ ամերիկյան Հոփկինսի ինստիտուտի՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 28-ի դրությամբ 86,498 է, մահացել է 9134 մարդ, ապաքինվել՝ 10,950-ը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---