Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսից 832 մարդ է մահացել. Ռիա Նովոստի

Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսից 832 մարդ է մահացել. Ռիա Նովոստի

PanARMENIAN.Net - Իսպանիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 832 մարդ է մահացել, երկրում, ընդհանուր առմամաբ 5690 մահ է գրանցվել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Իսպանիայում մեկ օրվա ընթացքում վարակի 8189 նոր դեպք է արձանագրվել, ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակման թիվը հասել է 72,248-ի: Երկրում ակտիվ քեյսերը մոտ 54,000-ն են, վերականգնվել է մոտ 12,000 վարակված, 4500 հոգի ծանր վիճակում է:

Եվրոպայում Իսպանիան կորոնավիրուսով վարակվածների և մահերի թվով երկրորդն է՝ Իտալիայից հետո:

Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա է: Միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով՝ աշխարհում 610,000 վարակակիր կա: Վիրուսից մահացել է մոտ 28,000 մարդ, վերականգնվել մոտ 136,000 հոգի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---