Կորոնավիրուսից մահացել է ֆրանսահայ քաղգործիչ Պատրիկ Դևեջյանը. LePoint

Կորոնավիրուսից մահացել է ֆրանսահայ  քաղգործիչ Պատրիկ Դևեջյանը. LePoint

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը, տեղեկացնում է LePoint պարբերականը։ Նա 75 տարեկան էր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դևեջյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ինչի մասին նա ինքն էր տեղեկացրել Twitter-ի իր միկրոբլոգում։

Դևեջյանը մի քանի տարի կարևոր պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի կառավարությունում: 2004-2005 թվականներին եղել է արդյունաբերության, իսկ 2008-2009-ը` տնտեսության վերականգնման նախարար: Նա եղել է նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի անձնական փաստաբանը և մեկ այլ նախագահ Նիկոլյա Սարկոզիի ընկերը։ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Սարկոզիի ընտրվելուց հետո Դևեջյանը նշանակվել է իշխող «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության գլխավոր քարտուղար:

Le Figaro-ին տված հարցազրույցներից մեկում Դևեջյանը պատմել էր իր հայկական արմատների մասին՝ նշելով, որ մանկուց լսել է հորից պատմությունները Հայաստանի և հայերի մասին։ Նա մշտապես պայքարել է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար և մեծ ավանդ ունեցել այդ գործում։ ՀՀ և Ֆրանսիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Դևեջյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով։

1981-ին Դևեջյանը հրաժարվել է մասնակցել քաղաքապետի ընտրություններին, քանի որ պատրաստվում էր դատարանում պաշտպանել Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) անդամներին: Դևեջյանը և նրա թիմը հասան նրան, որ դատարանի նախագահն արգելեց նիստի մասնակիցներին մեղադրյալներին ահաբեկիչներ անվանել։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---