Գյուլ. «Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ թուրքերը հաշտվում են սեփական պատմության հետ19 դեկտեմբերի 2008 - 15:06 AMT PanARMENIAN.Net - «Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնությունն «անտեղի» է: Այդ մասին հայտարարել է բրիգադի գեներալ Մեթին Գուրակը: «Մենք կարծում ենք, որ դա սխալ է եւ կարող է կործանիչ հետեւանքներ ունենալ»,-ասել է գեներալը, խոսելով թուրքական բանակի անունից, գրում է Hurriyet Daily News-ը: Նախօրեին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ թուրք մտավորականության նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ Թուրքիայում, որը ավելի քաղաքակիրթ ու ազատ է, քան շատ երկրներ, կա բանավեճերի ժողովրդավարական մթնոլորտ, ինչպես նաեւ վկայում է այն մասին, որ թուրք ժողովուրդը հաշտվում է սեփական պատմության հետ եւ ինքնահաստատվում: Միեւնույն ժամանակ նշվում է, որ «նախագահ Գյուլը չափազանց մտահոգված է նրանով, որ այդ հարցը խեղաթյուրվում է որոշ քաղաքական գործիչների կողմից, թեեւ իր դիրքորոշումն այս հարցում լավ հայտնի է»: Հայեր, ներեք մեզ» կոչի տակ, որտեղ ներում է հայցվում հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության համար, արդեն ստորագրվել է շուրջ 14 հազար հոգի: Կոչը զետեղվել է Ինտերնետում դեկտեմբերի 15-ին: Ստամբուլի Սաբանչի համալսարանի ակտիվիստներն իրենց հերթին բացել են իրենց կայքը, որտեղ ներողություն են պահանջում հայերից: Այդ կոչի տակ ստորագրածների թիվը շուրջ 25 հազար է: Կայքում զետեղված են Խոջալուի լուսանկարները: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |