ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերը 58-ով ավելացել են. Ընդհանուր թիվը՝ 482

ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերը 58-ով  ավելացել են. Ընդհանուր թիվը՝ 482

PanARMENIAN.Net - Մարտի 30-ի առավոտվա վդրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, հայտարարել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Նշենք, որ նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է»,- ասված է գրառման մեջ:

Այսպիսով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման ընդհանուր 482 դեպք կա:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Բուժվել է 30 հիվանդ, մահվան 3 դեպք կա:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---